23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ալիեւը զարմացել է, որ Փաշինյա­նը հանձնել է այն, ինչ հանձնել է․ 168 Ժամ

Տպավորություն է ստեղծվում, որ պատերազմի ընթացքում ինչ-որ արտաքին խաղացող Փաշինյանին ինչ-որ բան է խոստացել, և դրա ազդեցու­թյամբ նա որոշումներ էր չեղարկում, նա ինչ-որ գաղտնի զենքի հույս ուներ: Սա չաշխատեց. Արևմուտքը չաշխատեց, և վերջնարդյունքում նա հայտնվեց այն իրավիճակում, որում հայտնվեց, և շատ են հարցերը:

Ինչո՞ւ Շուշին հանձնվեց, երբ կար ռեսուրս այն պահպանելու, ինչո՞ւ նա հրա­ժարվեց Պուտինի պրոյեկտից, երբ Ալիևը համա­ձայնում էր միայն 5 շրջանի հանձնման, և Շուշին մնում էր ԼՂ վերահսկողության ներքո…»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքա­կան վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:

 Նա նշել է. որ Ալիևը զարմացել է, որ Փաշինյա­նը հանձնել է այն, ինչ հանձնել է: Տարասովի գնա­հատմամբ՝ սա տրագիկոմեդիա է, պատմական դրամա, որն ամբողջությամբ հատուկ քննելու կա­րիք կա՝ հասկանալու համար, թե ինչ տեղի ունե­ցավ: Ըստ նրա ՀՀ իշխանությունները ռազմական լուրջ սխալներ են թույլ տվել, ներքաղաքական պայքարը սրվում է, այն ժառանգությունը, որը ստացել էր կորցրեց դիվանագիտական լրջա­գույն ձախողումների հետևանքով, չկարողացավ կանգնեցնել ուժային սցենարը:

Տարասովի կարծիքով՝ ռազմավարական սխալ էր նաև ասել, որ Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել առանց Ռուսաստանի աջակցության, նա ցանկանում էր ողջ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա, իսկ այստեղ պատերազմը սկսվեց Թուրքիա­յի աջակցությամբ՝ առանց ՌԴ մասնակցության, և ՌԴ-ն կարողացավ պահպանել չեզոքություն, ապա բանակցել եռակողմ հայտարարություն ու տեղակայել խաղաղապահներ գոտում։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ