03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Փետրվարի 16-ի դրությամբ պաշտոնական տվյալներով հայկական կողմի զոհերի թիվը ․ Aysor.am

Արցախի Պաշտպանության բանակի հրապարակած ցուցակների համաձայն՝ փետրվարի 16-ի դրությամբ հայկական կողմի զոհերի թիվը 2364 է։ Այդ մասին Aysor.am-ին հայտնել են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից։ 

Բացի այդ, հրադադարից հետո մինչ այսօր որոնողական աշխատանքերի ընթացքում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնաբերել է 1379 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ:

Փետրվարի 16-ին Արցախի նախագահը հայտնեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին:

Այսպիսով՝ փետրվարի 16-ի դրությամբ հրապարակած երեք տվյալների հանրագումարով այս պահի դրությամբ հայկական կողմի զոհերի թիվը կազմում է 3849։

Հունվարի 21-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ դատաբժշկական փորձաքննություն է անցել 3450 զինծառայողի մարմին։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ