10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Աջից նստած վիժվածքի պատճառով ընկավ Արցախի սուբյեկտայնությունը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Աջից նստած վիժվածքի պատճառով նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները անվտանգության ոլորտում կտրուկ վատթարացան։

Աջից նստած վիժվածքի պատճառով ընկավ Արցախի սուբյեկտայնությունը։

Աջից նստած վիժվածքի պատճառով Հայաստանի անվտանգության նոր ռազմավարության մեջ չկար Արցախի Հանրապետության մասին որեւէ հիշատակում։

Աջից նստած վիժվածքն իր արտասահմանյան շրջագայությունների մեջ գրեթե չէր խոսում Արցախի եւ Հայոց ցեղասպանության մասին։

Աջից նստած վիժվածքը տարիներ շարունակ թուրքերի հետ մերձեցման եւ կեղծ խաղաղասիրության քարոզչություն էր իրականացնում։

Աջից նստած վիժվածքն էր Տավուշյան դիրքային մարտերից հետո կապիտուլյանտից կերտում Կեսար։

Աջից նստած վիժվածքն էր Անվտանգության խորհրդի նիստերին փոխանակ հորդորեր եւ հիմնավորեր Գենշտաբի եւ ԱԱԾ-ի զեկույցների հիման վրա օր առաջ կանգնեցնել պատերազմը եւ փրկել հազարավոր կյանքեր ու Շուշին, նպաստում խզբզանքի դավաճանական ծրագրին։

Աջից պստած վիժվածքը լավ գիտի, որ 2016-ին Ադրբեջանն էր Մոսկվայում մուրում խաղաղաթյուն։ Որ իր դավաճան շեֆը Դուշանբեյում Ալիեւին էր նվիրել Վիեննայի եւ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Որ Ռուսաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես բացահայտել է բանակցությունների բովանդակությունը։ Որ Ալիեւը ինքն է երկու անգամ խոստովանել, թե ինչի էր հասել Հայաստանը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ Արցախի անկախության պարտադրանքի հարցին։

Իսկ հիմա աջից նստած վիժվածքը որոշել է մեզ ստեր պատմել, սեփական եւ կապիտուլյանտի բնական բացվածքները փրկելու համար։

Չի ստացվելու. խցանվելու’ եք»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ