23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սորոսականները արմատական «բարեփոխումների» մեծ փաթեթ են փոխանցել իշխանությանը․ Իրավունք

Շատ է խոսվել այն մասին, թե ինչ մեծ ազդեցություն ունեն, այսպես կոչված, «սորոսականները» օրվա իշխանության կայացրած որոշումների և, ընդհանրապես, նրանց գործունեության վրա։ «Սորոսականների» և իշխանության տարբեր ներկայացուցիչների հանդիպումները, որպես կանոն, այդպես էլ գաղտնի են մնում։ Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ այս շրջանակները վերջին շրջանում սկսել են նորից ակտիվանալ ու մնալ «գծի մեջ»:

Եվ ահա, նախօրեին նրանք հերթական հանդիպումն են ունեցել արդարադատության նախարարի հետ։ Այստեղ հատկանշական է այն, որ, ի տարբերություն նախկին հանդիպումների, այս հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածվել, հրապարակվել են նաև լուսանկարներ։

Թերթի տեղեկություններով, արևմտյան ֆինանսական հոսքերից օգտվող ՀԿ-ների ներկայացուցիչները այս անգամ մեծ փաթեթ են փոխանցել, որով իրենց կետային առաջարկներն են ներկայացրել արդարադատության ոլորտում նախանշվող փոփոխությունների ու մի շարք օրենսգրքերում արմատական «բարեփոխումներ» կատարելու վերաբերյալ։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, առաջարկների հիմնական մասը վերաբերել է Ընտրական և Քրեական օրենսգրքերում սպասվող փոփոխություններին և համապատասխան կարգավորումներին։ 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ