29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ժողովուրդը թքած ունի իր ապագայի վրա. կարևորը՝ մի կերպ գոյատևի». Արամ Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում գրում է.

«Հայաստանը՝ Փաշինյանի՝ գրեթե 3 տարվա կառավարումից հետո:

  • Պատերազմում խայտառակ պարտություն ենք կրել: Կապիտուլյացվել է ոչ միայն բանակը, այլև ժողովրդի կամքը: Հայերի գլխում լիակատար լճացում է, հոգում՝ ցավ ու դառնություն:
  • Գաղափարախոսություն չկա: Ինչ-որ անհասկանալի բան է պարտադրված՝ կազմված ԼԳԲՏ գաղափարներից, տարատեսակ ցինիկ աղանդներից:
  • Տնտեսական ճեղքում հնարավոր չէ, չկա զարգացման ոչ մի լուրջ ծրագիր:
  • Կոռուպցիայից չեն ամաչում: Դա արդեն կենսակերպ է:
  • Արտաքին քաղաքականություն չկա: Արտաքին գործերի նախարարությունը վերածվել է երկրի արտաքին քաղաքականությունն ամենօրյա ռեժիմով ապականող Նիկոլ Փաշինյանի կեղտոտ գաղափարները մաքրող լվացքատան:
  • Հայերը վերածվել են ամուսնու ու կնոջ փիարն ապահովող ժեխի: Չեն ամաչում նույնիսկ ռազմաճակատում զոհված հերոսների ծնողներին պրոպագանդիստական նպատակներով գնելուց ու օգտագործելուց:
  • Ազգաբնակչությանը, բացի գոյատևման փորձերից ու ինչ-որ բան վաստակելուց, ոչինչ չի հետաքրքրում: Շարունակ փնտրտուքի մեջ են՝ ուր գնալ Հայաստանից:
  • Բյուրոկրատական մեքենան աշխատում է անխափան: Իրենք՝ բյուրոկրատները, թալանում են բյուջեն՝ ասես վերջին անգամվա պես:
  • Քավոր-սանիկությունն ու հովանավորչությունը տարածվում են քաղցկեղի պես: Նիկոլ Փաշինյանի թիմն այդ կերպ փորձում է ամրացնել արդեն չորացած ու ուր որ է տապալվող ծառի արմատային համակարգը:
  • Երկրի պաշտպանության նախարարը պարզապես հիմար է: Գլխավոր շտաբի պետը քարուքանդ եղած բանակի գեներալ է՝ վախկոտ ենթասպայի հոգով:Այս վիճակը կարելի է կոչել մեկ բառով՝ պարտված պետություն: Այդպիսի պետության վիճակը գնահատվում է իշխանությունների և ժողովրդի միջև նոր հարաբերությունների տեսակով:Ժողովուրդը թքած ունի իր ապագայի վրա. կարևորը՝ մի կերպ գոյատևի:

    Իշխանությունները թքած ունեն ազգաբնակչության ու իրենց վարկանիշի վրա. կարևորը՝ մի կերպ մնան իրենց կաբինետներում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ