14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

՛՛Ժառանգության՛՛ պատգամավորը հայտնվել է դատարանում. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, պարզվում է, դեռևս այս տարվա սկզբին տուգանել է ՀՀ ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանին: Ու սա առիթ է դարձել պատգամավորի և ոստիկանության միջև հեռակա հակամարտության, որը դեռ շարունակում է ծավալվել դատարանում:

՛՛՛՛Ժողովուրդ՛՛-ը պարզեց, որ դեռեւս 2014թ փետրվարի 14-ին ոստիկանությունը Թևան Պողոսյանի դեմ հայց է ներկայացրել դատարան, որպեսզի նրանից, հօգուտ ՃՈ-ի, բռնագանձվի 50 հազար դրամ: Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել և պահանջում է վերացնել ոստիկանության` իրեն տուգանելու մասին ակտը: Թևան Պողոսյանն իր դիրքորոշումը հիմնավորում է այն պնդմամբ, որ ոստիկանությունն իրավունք չուներ իրեն տուգանելու եւ դրա համար պետք է ստանար խորհրդարանի համաձայնությունը: Իսկ ոստիկանությունը պնդում է, որ օրենքի առաջ բոլորն են հավասար՛՛,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ