07 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱԿ-ը փորձում է համոզել Ծառուկյանին. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է. ՛՛ԲՀԿ-ական մեր աղբյուրները հայտնում են, որ ՀԱԿ կուսակցության լիդերները հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին փորձել են համոզել, որ հանրահավաքից հետո նստացույց սկսեն: Ծառուկյանը, սակայն, կտրականապես դեմ է արտահայտվել այդ գաղափարին: Նստացույցին կողմ է եղել նաեւ ՛՛Ժառանգությունը՛՛:

Հիշեցնենք` այդ մասին հարթակից հայտարարեց նաեւ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ դեռ հանրահավաքից առաջ տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Ռուբիկ Հակոբյանը հայտարարել էր, որ մի շարք տեխնիկական հարցեր կան, բայց հույս ունի, որ մինչ հանրահավաքը եռյակի առաջնորդներն ընդհանուր համաձայնության կգան։

Համաձայնություն, փաստորեն, ձեռք չէր բերվել։Այդուհանդերձ, ՀԱԿ-ը տեղի չի տալիս եւ հույս ունի, որ դեռ կկարողանա Ծառուկյանին համոզել՝ գոնե հաջորդ հանրահավաքից հետո նստացույց սկսել՛՛,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ