Ձեր տեղը կամ բանտում է, կամ գժանոցում ակցիայի մասնակիցը՝ իշխանություններին /տեսանյութ/
Հայաստանում ամեն օր տեղի են ունենում դավաճան Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներ, եւ մենք, որ կիսում ենք այդ նույն պահանջը, մասնակցում ենք այդ ակցիաներին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, Կկառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներից ասաց ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը:
Նշենք, որ ՀՅԴ-ական երիտասարդները ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանց ձեռքին կան հետեւյալ գրառումներով պաստառներ. «Նիկոլ դավաճան», «Դավաճնը պետք է հեռանա», «Նիկոլ հեռացիր»:
Բացի այդ ակցիային միացան սպիտակ խալաթներով աղջիկներ՝ դատարկ հաշմանդամի սայլակով. «Նրանց հետ եկած կինն ասաց «Կանչ ենք ստացել ներսից, որ գալու ենք մեր հիվանդին տանենք գժանոց: Նոպա է, պետք է շուտ ժամանակին հասնել: Շեղում ունի, ասել են եկեք շուտ հասեք, նոպա է իր մոտ»,-ասաց նա՝ հավելելով, որ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է: