28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Սպորտի նախարարը ընդունել է WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է այս օրերին Երևանում գտնվող WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին:

Նախարարը, ողջունելով չեմպիոնին, նշել է, որ մշտապես  հետևում է նրա մրցելույթներին  և ամեն անգամ վստահորեն սպասում նրա հերթական հաղթանակին: «Արթուր Աբրահամն այսօր շատ ու շատ սկսնակ բռնցքամարտիկների համար օրինակ է ծառայում, ինչն էլ իր հերթին նպաստում է բռնցքամարտի զարգացմանն ու մասսայականացմանը»,- իր խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանն ու հավելել, որ այդ նպատակով տարվում են համապատասխան աշխատանքներ, մասնավորապես ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում շուտով բացվելու է նոր բռնցքամարտի դպրոց:

Արթուր Աբրահամն իր հերթին  շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և պատմել իր առաջիկա ծրագրերի, գերծանրաբեռնված պարապմունքների, կայանալիք մրցաշարերի մասին:

Հանդիպման ավարտին նախարար Գ. Ղազարյանը միջազգային հարթակներում Հայաստանի և հայկական սպորտի պատիվը  բարձր պահելու, փայլուն հաղթանակների ու Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը մեծապես աջակցելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագիր է հանձնել  Արթուր Աբրահամին:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի

բաժնի պետ Անուշ Չիթչյան հեռ 010546933, 098707624

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ