23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ղարաբաղի կարգավիճակի հարցը ավելի լավ է հետաձգել ․ Դմիտրի Մեդվեդեւ

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մոտ ժամանակներս հնարավոր չէ կարգավորել և հիմա այն քննարկել չի կարելի, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:

«Իմ կարծիքով, բոլորի համար այսօր բացարձակապես ակնհայտ է, որ կարգավիճակի հարցն իրականում լուծված չէ, բայց այն հիմա չի կարելի քննարկել, քանի որ այս դաշտի ցանկացած էլեկտրիզացիա՝ կարգավիճակի շուրջ քննարկումները, հանգեցնում է մեծ լարվածության: Այժմ դա անհնար է անել», – ասել է Մեդվեդևը «Интерфакс»-ին և մի շարք ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

Նա հիշեցրել է՝ «կողմերի դիրքորոշումներն այստեղ շատ տարբեր են, և նույնիսկ Հայաստանի ներսում կան քննարկումներ»:

«Հիշեցնեմ, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Չգիտես ինչու, այդ մասին ինչ-որ կերպ մոռանում են, բայց իրականում այդպես է: Ուստի ավելի լավ է կարգավիճակի հարցը հետաձգել ապագա ժամանակահատվածի համար», – ասել է Մեդվեդևը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ