08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բացի կեղծ լուրերի տարածումից՝ ինձ ներգրավել են նաև խարդախ դրամահավաքի մեջ. Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Իմ անունը հաճախ օգտագործվում է բամբասանքներում, իմ մասին հորինում էին հերյուրանքներ, իսկ հիմա’ տեխնոլոգիաների դարում, բացի կեղծ լուրերի տարածումից, ներգրավել են խարդախ դրամահավաքի մեջ: Տելեգրամ ալիքում հայտնվել է հերթական ֆեյք Միքայել Մինասյան՝ @mikayeIminasyan-ստահակը, որը որոշել էր իմ անունից գումար հավաքել։

Իմացեք՝ դա ես չեմ: Իմ իրական ալիքը՝ @mikayelm. Իմ իրական էլ. հասցեն՝ [email protected]: Դրանում համոզվելու համար դուք կարող եք համեմատել իմ ալիքի լինքը այն լինքերի հետ, որոնք ես հրապարակում եմ իմ ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Եվ եթե դուք ուզում եք աջակցել ինչ-որ մեկին նյութապես, խնդրեմ, նվիրաբերեք միջոցները որևէ իրական կազմակերպությանը, որի աշխատանքը ձեզ հայտնի է, կամ այն մարդկանց, ում դուք անձամբ ճանաչում եւ վստահում եք»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ