28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

20 հազար զոհերի և վիրավորների, թե՞ հայրենիքի կորստի համար է ուրախ Օնիկ Գասպարյանը

Politik.am-ը գրում է․ «Պատերազմից հետո հայ հանրությունը դեռ ուշքի չի գալիս: Շատերի համար հոգեբանական ծանր հետևանքներ է ունեցել պատերազմում խայտառակ պարտությունը: Հանրությունն իրեն չի ներում հայրենիքի կորստի, հազարավոր զոհերի և անդամախեղվածների համար: Հայաստանում հանրային մթնոլորտը ծանր է :

Թվում էր, թե ստեղծված իրավիճակը ամենածանր կտանեն զինվորականները և հատկապես գեներալիտետը: Ի վերջո, հազարավոր ծնողներ նրանց վստահել էին իրենց զավակներին՝ վստահ լինելով, որ գործ ունեն հաղթանակած բանակի ուժեղ, կամային և սրտացավ գեներալների հետ, որոնք զինվորներին չեն դիտարկում, որպես թնդանոթի միս:

Պատերազմից անցել է երեք ամիս ու բանակի ամբողջ գեներալակազմից հրաժարական է տվել միայն Մովսես Հակոբյանը: Միայն նա չկարողացավ հանդուրժել պարտությունն ու այդ պարտության հովանավոր քաղաքական իշխանություններին:

Զարմանալի էր Օնիկ Գասպարյանի կեցվածքը, ում մինչ պատերազմը գիտեինք, որպես բարոյական և մարդկային բարձր արժեքներ կրող զինվորականի: Օնիկ Գասպարյանը ոչ միայն իր վրա պատասխանատվություն չվերցրեց, այլև պարզվում է բավական երջանիկ կյանք է ապրում:

Հայկական բանակի տոնից օրեր առաջ Օնիկ Գասպարյանը ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին: Պաշտոնական հաղորդագրությանը կից տարածվա ծ լուսանկարներում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը լայն ժպտում է: Ժպտում է այնպես՝ կարծես ինքը չէ այն հիմնական պատասխանատուներից մեկը, ով բանակը տարել է պարտության:

Հետաքրքիր է, թե ինչի համար է այդքան ուրախ պարոն գեներալը՝ կորսված հայրենիքի՞, մոտ 20 հազար զոհերի և վիրավորների՞, թե բանակի գրեթե լիակատար ոչնչացման համար: Ասեք պարոն գեներալ, ասեք մենք էլ ժպտալու առիթ ունենանք:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ