23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Անկման նոր ռեկորդ․ Հայելի

Համաշխարհային բանկի մասնագետների գնահատմամբ՝ 2020 թվականին Հայաստանը տնտեսական անկումը կկազմի 8 տոկոս։ Տարեսկզբին ՀԲ-ն հրապարակեց ավանդական «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» ծավալուն զեկույցը, ըստ որի տնտեսական անկաման տեմպով Հայաստանը Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների առաջատարներից մեկն էր։ 2020 թվականին Հայաստանից ավելի վատ տնտեսական վիճակում են գտնվել միայն Չեռնոգորիան, Խորվաթիան, Կոսովոն և Ղրղըզստանը։
ՀԲ-ն 2021 թվականին Հայաստանում տնտեսության 3,1 տոկոս աճ է կանխատեսում։
Մեր անմիջական հարևաններից Վրաստանում 2020 թվականին անկումը, համաձայն ՀԲ զեկույցի՝ կազմել է 6, Ադրբեջանում՝ 5 տոկոս։ 2021 թվականին, ըստ բանկի փորձագետների, Վրաստանի տնտեսությունը կարող է շուրջ 4 տոկոսի աճ ապահովել, իսկ Ադրբեջանի տնտեսության աճը կկազմի 2 տոկոս։ Ռուսաստանում տնտեսության անկումը անցած տարի 4 տոկոս է կազմել, իսկ Իրանում՝ 3,7 մոտ տոկոս:

2021 թվականին ՀԲ մասնագետների կանխատեսմամբ՝ Ռուսաստանի տնտեսությունը կաճի ընդամենը 2,5, Իրանի տնտեսությունը՝ 1,5 տոկոսով։ Թուրքիայում տնտեսական աճի ծավալները, ըստ ՀԲ զեկույցի, 2021-ին կարող է գերազանցել 4 տոկոսի ցցուցանիշը։
Փաստորեն 2021 թվականին մեր տարածաշրջանում տնտեսական ամենավատ ցուցանիշներն ունեցել ենք մենք։ ՀԲ մասնագետների կարծիքով՝ կորոնավիրուսի համաճարակն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմը Հարավային Կովկասում տնտեսության կտրուկ անկման երկու գլխավոր պատճառն են։ ՀԲ մասնագետները արձանագրում են, որ ընդհանրապես, քաղաքական անկայունությունը դարձել է Արևելյան Եվրոպայում տնտեսական զարգացումը վտանգող գլխավոր ռիսկերից մեկը։

Զեկույցի հեղինակները նաև միջնաժամկետ կանխատեսումներով եվ հանդես եկել՝ նշելով, որ նախնական գնահատականների համաձայն՝ 2022 թվականին տնտեսական աճի ծավալները Հայաստանում և Ադրբեջանում կարող են հասնել 4,5, իսկ Վրաստանում՝ 6 տոկոսի։ Նույն ժամանակահատվածում Ռուսաստանում տնտեսական աճի ցուցանիշը, ըստ ՀԲ-ի, չի գերազանցի 3 տոկոսի ցուցանիշը։ Աշխարհում կորոնավիրուսի համավարակը ազդել է գրեթե բոլոր տնտեսությունների վրա։ Հենց սրանով պայմանավորված՝ 2021-ի կանխատեսումները բոլոր երկրների համար վատատեսական են։

Համեմատաբար արագ կվերականգնվեն Ուզբեկստանի (4,3%՝ 2021 թ-ին և 4,5%՝ 2022-ին), Ղրղըզստանի (3,8%՝ 2021 թվականին և 4,5%՝ 2022-ին), Վրաստանի (4%՝ 2021 թ.-ին և 6%՝ 2022-ին) և Տաջիկստանի (3.5%՝ 2021-ին և 5.5%՝ 2022-ին) տնտեսությունները: Այս երկրներում, ինչպես նաև Մոլդովայում (3,8%), ՀՆԱ-ի աճի տեմպերը հաջորդ երկու տարում կգերազանցեն Ռուսաստանի ցուցանիշերը: Թուրքիան կգրանցի տարածաշրջանի առավել արագ տնտեսական աճը՝ մոտ 4,5 տոկոս, ինչը կխթանի նաև Ադրբեջանի տնտեսության զարգացումը, որտեղ ևս 2022 թվականին կարող է ավելի քան 4,5 տոկոսի աճ գրանցվել։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ