17 մլրդ դրամ ոստիկանությանը, 9 միլիարդ՝ Նիկոլի ապարատին, 3.8 միլիարդ հարկայինին և միայն 3.4 միլիարդ բանակին
17 մլրդ դրամ ոստիկանությանը, 9 միլիարդ՝ Նիկոլի ապարատին, 3.8 միլիարդ հարկայինին և միայն 3.4 միլիարդ բանակին, որի գործը էականորեն շատացել և բարդացել է
Երկիրը տնտեսական կոլապսի մեջ է, համավարակով և պատերազմով պայմանավորված բնակչության սոցիալական խնդիրներն էլ ավելի են սրվել։ Իսկ ի՞նչ է անում Կառավարությունը։ ՈՉԻՆՉ։ Բառացիորեն ՈՉԻՆՉ։
Կրճատվել են բազմաթիվ էական ոլորտների միջոցներ, իսկ փոխարենը շուրջ 17 մլրդ դրամով ավելացվել են ոստիկանությանը ուղղվող միջոցները, ավելի քանի 9 մլրդ դրամով ավելացվել է վարչապետի ապարատի ծախսը, 3,8 մլրդ դրամով ավելացել են հարկային և մաքսային մարմիններին ուղղվող գումարները, իսկ կապիտուլացված երկրի պաշտպանությանն ուղղվող ծախսերն ավելացել են ընդամենը 3,4 մլրդ դրամով։ Բնականաբար պարգևավճարային միջոցները, որպես անձեռնամխելի ֆոնդ, էական փոփոխության չեն ենթարկվել։
Արտացոլո՞ւմ է արդյոք 2021 թվականի պետական բյուջեն այն իրողությունները, որոնք առկա են տնտեսությունում։ Արդյո՞ք սա տնտեսական ճգնաժամը հաղթահարելու բյուջե է։ Այս բյուջեով ի զորու լինելո՞ւ ենք դիմակայել օրեցօր ահագնացող տնտեսական աղետին։ Կարծում եմ պատասխանն ա կնհայտ է։ Միանշանակ՝ ՈՉ։ Իշխող քաղաքական թիմն ունի՞ բավարար ներուժ իրավիճակը փոխելու և տնտեսության մեջ բեկում մտցնելու համար։ Ակնհայտ է, որ ո’չ ցանկություն ունի դա անելու, ո’չ էլ ներուժ:
Կառլեն Խաչատրյան
տնտեսագետ