09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Խմբագիրը որոշել է Ազգային ժողովը ինքնալուծարել՝ ԱԺ պատգամավորներին դրդելով ինքնասպանության

Խմբագիրը վախենում է, վախենում է հրաժարական տալ, չի վստահում իր թիմին, գործընկեր-ընդդիմադիրներին: Վախենում է, շատ լավ հասկանալով, որ ինքն այլևս իշխանություն չի լինելու, գիտի, որ լավագույն դեպքում ցմահ նստելու է ԱԱԾ մեկուսարանում, գիտակցում է, որ սա հասկանում են նաև ուժային կառույցների ղեկավարները, դատախազը: Այս մասին գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

«Խմբագիրը որոշել է Ազգային ժողովը ինքնալուծարել՝ ԱԺ պատգամավորներին դրդելով հերթական հանցագործության և ըստ էության՝ ինքնասպանության:

Իսկ ի՞նչ են մտածում սպանդանոց գնացող գառների դեմքով պատգամավորները, նրանք գոնե գիտակցո՞ւմ են, որ իրենց հերթական անգամ օգտագործում են, շահագործում՝ անձնական ստրուկների նման, հասկանո՞ւմ են, որ լավագույն դեպքում նրանցից մի քանիսը կհայտնվեն ապագա խորհրդարանում, իսկ մնացածին ուղղակի կուղեկցեն ԱԱԾ մեկուսարան՝ երկարաժամկետ վաստակած հանգստի:

Առավել նվիրյալներին կուղարկեն արտերկրներ՝ երաշխավորելով ապահով ու անվտանգ միջավայր, իսկ մնացածին ինչպես արդեն ասեցի:

Ի՞նչ են մտածում «Իմ քայլի» պատգամավորները, մտածում ե՞ն առհասարակ, թե՞ ստրուկներին տրված չէ մտածելու իրավունք»,-գրել է Արթուր Ղազինյանը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ