02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՌԴ դեսպանը կհանդիպի Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ․ Փաստ

Երեկ երեկոյան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրեց, որ Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: «Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կրկին ակտիվացնում է իր ներքաղաքական շփումները, եւ նշյալ հանդիպումը միակը չի լինելու:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, խոսքը հանդիպումների շարքի մասին է. նախատեսված են նաեւ հանդիպումներ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների, ինչպես նաեւ տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Թե ինչ հարցեր են քննարկվում ու քննարկվելու պաշտոնական օրակարգից դուրս, դժվար է ասել, սակայն, ըստ ամենայնի, խոսքը թե՛ ռազմագերիների, թե՛ տարածաշրջանային վերադասավորումների եւ թե՛ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին է։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ