25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը խաղում է գրեթե բաց խաղաքարտերով ու այլևս չի էլ թաքցնում, որ ունի մեկ վերջնական առաքելություն․ 168 Ժամ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու մասին լուրը ցնցել է հանրային-քաղաքական դիսկուրսը, դարձել է քննարկման առարկա։ Քննարկում՝ որպես այդպիսին, չկա էլ, ամեն ինչ հանգում է մտքին, թե՝ «սա ինչ խայտառակություն է», «ինչպե՞ս կարելի է Նիկոլի անգլերենի դասատու՝ դիվանագիտական փորձ չունեցող Մակունցին նշանակել այդքան կարևոր երկրում դեսպան», և այլն։ Իրականում Մակունցի նշանակման մեջ խայտառակ ու անսովոր ոչինչ չկա։

Դա ոչ թե խայտառակություն է, այլ խիստ օրինաչափ քայլ։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարող է զբաղեցնել՝ վարչապետի, Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նախագահի, Հայկ Մարությանը՝ Երևանի քաղաքապետի, Սարգսյան անունով կոկորդիլոսասերը՝ ինչ-որ մարզպետի պաշտոն, ու այդպես շարունակ․․․ ապա շատ օրինաչափ է, որ դիվանագիտության հետ որևէ աղերս չունեցող Մակունցը զբաղեցնելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը։ Մակունցին դեսպան նշանակելով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական քայլն է անում՝ արդարության հաստատման գործում։ Իսկ արդարությունն այն է, որ, եթե Հայաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնները կարող են զբաղեցվել հակահայկական ու հակապետական էլեմենտների կողմից, ապա նույն սկզբունքը պետք է կիրառվի բոլոր ուղղություններում ու բոլոր մակարդակներով։

Այսինքն՝ նշաձողը պետք է իջեցվի մինչև հնարավոր նվազագույնը՝ առանց բացառության բոլոր ոլորտներում։ Որովհետև ազնիվ չէ, եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը, իսկ, օրինակ, ԱՄՆ-ում դեսպան է աշխատում որևէ փորձառու դիվանագետ։ Բոլորի նշաձողը պետք է հասցվի Նիկոլ Փաշինյանի նշաձողին, այսինքն՝ մարդկային ու քաղաքական անկման ամենացածր կետին։ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր քայլից հետո թվում է, թե դա է անկման ստորին կետը, բայց ոչ, ամեն հաջորդ գործողությամբ նա ցույց է տալիս, որ դեռ կա դեգրադացիայի նոր, ավելի խորը աստիճան։

Իսկ դեգրադացիան, բարոյազրկումն իրենց էությամբ անսահմանություն ենթադրող վիճակներ են, հետևաբար՝ մենք առաջիկայում դեռ ականատես ենք լինելու նորանոր անկումների։ Դրանց պայմանական վերջնակետը կարող է լինել պետության ամբողջական կազմաքանդումը, որին իր ամեն մի նոր գործողությամբ ավելի է մոտենում Նիկոլ Փաշինյանը։ Մակունցի նշանակումն այդ ճանապարհի կարևոր, բայց փոքր քայլ է։

Նիկոլ Փաշինյանը խաղում է գրեթե բաց խաղաքարտերով ու այլևս չի էլ թաքցնում, որ ունի մեկ վերջնական առաքելություն՝ հայկական պետականության կազմաքանդումն ու կործանումը։ Նա առայժմ հաջողություններ է արձանագրում իր այդ առաքելության իրականացման ճանապարհին։ Այդ հաջողությունների թվում են նաև հենց այսպիսի իրողությունները, երբ հասարակության քիչ թե շատ ակտիվ զանգվածին հնարավոր է դառնում շեղել Մակունցի նշանակման նման փոքր իրադարձություններով։ Այդպիսով Նիկոլ Փաշինյանը կարողանում է նաև հաջողությամբ կառավարել տեղեկատվական հոսքերը։

Մակունցի նշանակման մասին լուրը բավական էր Արարատ Միրզոյանի անձի շուրջ ծավալված գործակալական սկանդալը մոռացության մատնելու կամ հետին պլան մղելու համար։ Նիկոլ Փաշինյանն այլևս իրեն ամուր է զգում այնքան ու այնպես, որ կարողանում է քաղաքական օրակարգ ձևավորել ու թելադրել։ Խնդիրը հենց դա է, և ոչ թե ուսապարկերից ոչ թե՝ շարքայինին, այլ՝ հատկապես ոսկեզօծ շղթաներովին դեսպան նշանակելու հարցը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ