«Չեմ պատրաստվում նույն օդը շնչել Աննա Հակոբյանի հետ»․ քաղաքացիները լքում են Արամ Խաչատրյան համերգասրահը
Մի շարք քաղաքացիներ լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ Պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգին ներկա է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: Mediaport-ի տեղեկություններով՝ քաղաքացիները փորձել են բարձրանալ կառավարական սրահ ու Աննա Հակոբյանի երեսին ասել, թե ինչ են մտածում նրա և նրա դավաճան ամուսնու մասին, սակայն անվտանգության տասնյակ աշխատակիցները արգելել են, որից հետո քաղաքացիները դուրս են եկել համերգասրահից:
«Չեմ պատրաստվում նույն օդը շնչել Աննա Հակոբյանի հետ»,-ասել է հաղորդավարուհի Լիկա Թումանյանը՝ նույնպես լքելով համերգասրահը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կինն ու դուստերերը օրերս են վերադարձել Մոսկվայից, որտեղ թանկարժեք ռեստորաններում տոնում էին Հին Նոր տարին: