10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային հարցերը պետք է լինեն հողատուի հեռացումն իշխանությունից եւ գերիների վերադարձը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային հարցերը պետք է լինեն հողատուի հեռացումն իշխանությունից եւ գերիների վերադարձը։
 
Մնացած օրակարգերն անիմաստ են ու կեղծ՝ լինեն դրանք արտահերթ ընտրություններ, դեսպանների փոփոխություն , խորհրդարանական հանձնաժողովի ստեղծում կամ ԲԴԽ անդամների ընտրություն։
Հետեւաբար բոլորիս խնդիրը պետք է լինի հողատուի հրաժարականը , այլ ոչ թե քննարկումները, թե ում որտեղ է սա նշանակում:
 
Մոլորություն է այս հողատու ռեժիմից ազգային ու պետական շահը սպասարկող քայլ ակնկալել։
Ուստի ազգային ներուժը պետք է կենտրոնացնել միմիայն այդ ուղղությամբ։
Ինչպե՞ս։ Ե՞րբ։
 
Սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները գտնելու համար պարտավոր ենք լարել մեր միտքը։
Թե չէ հողատուն «պետրոսին» նախարար նշանակեց, իսկ «պողոսին»՝ դեսպան թեմաները, ինչպես կասեր դասականը՝ «քամի» են»։
 
 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ