16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

՛՛Աթոռն՛՛ ո՞ւմ կմնա /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վստահ է, որ որոշ ժամանակ անց եռյակի ներսում եղած տարաձայնությունները պառակտման առիթ են դառնալու: Բացի այդ, ըստ նրա, 3 լիդերները չեն կարողանալու միմյանց միջև բաժանել առաջնորդի ՛՛աթոռը՛՛: ՛՛Միշտ ընդդիմության պառակտումը եկել է լիդերության խնդրով՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ադիբեկյանը բերեց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակը, երբ 2013 թվականի նախագահական ընտրություններում նա առաջադրվեց, դարձավ  միակ ընդդիմադիր թեկնածուն, բայց նրան չսատարեցին մյուս ընդդիմադիրները: ՛՛Եթե ընդդիմությունը միավորվեր, ջանար, գուցե 48, 52 տոկոս հավաքեին: Նրանք պատմական պահը չօգտագործեցին, կգա երկրորդ նման պահը, ես չգիտեմ, որովհետև պատմությունը միշտ չի կարելի կանխատեսել՛՛:

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ