23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ալիևի և Փաշինյանի ուղղակի կապը շարունակվել է ընդհուպ մինչև 2020թ-ը. ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը “Российская Газета”-ին տված հարցազրույցում ասել է, որ 2019թ֊ին Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման փաթեթ, որը ենթադրում էր 7 շրջանների վերադարձ 5+2 ձևաչափով՝ Լաչինում Հայաստանն ու Արցախը կապող ցամաքային միջանցքի և Արցախում ինքնակառավարման մարմինների գոյության իրավունքի պահպանմամբ։ «Ալիևի և Փաշինյանի ուղղակի կապը շարունակվել է ընդհուպ մինչև 2020թ-ը, բայց ցավոք սրտի կողմերին չի հաջողվել լիարժեք փոխհամաձայնության հասնել։ Երկրորդ փուլում նախատեսվել է հանձնել մնացած 2 շրջանները և որոշել ԼՂ կարգավիճակի հարցը: Եթե առաջարկությունները ընդունվեին, հնարավոր կլիներ խուսափել երկկողմանի զոհերից, և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության համար նորմալ կենսագործունեության պայմաններ կստեղծվեին»,- նշել է Նուրգալիևը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ