Սրանք կատարյալ անմեղսունակ են. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սրանք կատարյալ անմեղսունակ են:
Մի դավադիր արարած, ով՝
1. 2.5 տարվա ընթացքում տապալեց Արցախյան բանակցությունները և պատճառով պատերազմը բերեց Արցախ:
2. 2.5 տարվա ընթացքում փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ:
3. 2.5 տարավա ընթացքում որևէ լուրջ միջազգային գործընկեր չձեռքբերեց:
4. Պատերազմի 44 օրվա ընթացքում չհասավ նրան, որ որևէ միջազգային կառույց քննադատի Ադրբեջանին:
5. Պատերազմի ընթացքում ձեռքից բացթողեց պատերազմի մեզ համար առավել նպաստավոր պայմաններում դադարեցնելու հնարավորությունները:
6. Նոյեմբերի 9-ի գիշերը ազգային աղետը բերեց Հայաստան, չկարողանալով բանակցել առավել արժանապատիվ զինադադար, ու հանձնեց մեր Հայրենիքի 10 000 ք կմ տարածքը։
7. Չի կարողանում հասնել նրան, որ Հայաստանի պետական սահմանների զատումը կատարվի օրինական ճանապարհով:
8. Հունվարի 11-ին նոր խայտառակ փաստաթուղթ է ստորագորւմ Հայասանի անունից:
9. Չի կարողանում այդ ընթացքում միջազգային մակարդակում լուծել ռազմագերիների հարցը:
Ու նման տիեզերական մակարդակի տգետ-փալասին սրա դավաճան ճտերը ասում են, որ ինքը «լավագույն բանակցողը» կարող է լինել:
Ինքը միայն լավագույն կզողն է, այ հողատու օղռաշներ»: