04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լավ ֆռռացրեց. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է. ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը երեկ, Աժ ամբիոնից ելույթ ունենալով, դիմեց կառավարության ներկայա­ցուցիչ Վախթանգ Միրում­յանին’ ասելով. ՛՛Դրա մա­սին կխոսենք մի վեց ամիս հետո, երբ կիրառական պրակտիկա կունենաք՛՛:

Արսենյանի խոսքը վերաբերում էր կառավարության գործունեությանը, գործելակերպին ու նման ակնար­կով նա, փաստորեն, հայտարարեց, որ վեց ամիս անց այս կառավարությունը շարունակելու է գոյու­թյուն ունենալ, ինչը այնքան էլ չի տեղավորվում շու­տափույթ իշխանափոխություն անելու ԲՀԿ ներկայա­ցուցիչների հայտարարությունների համատեքստում: Արսենյանը կամ չի հավատում հարազատ խմբակ­ցության հայտարարած իշխանափոխությանը, կամ էլ նրա ասածը շեղող մանեւր էր իշխանության զգո­նությունը բթացնելու եւ շուտափույթ իշխանափոխություն իրականացնելու նպատակով՛՛:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ