02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մոսկվայից վերադառնալուց հետո Փաշինյանը հավաքել է թիմին եւ նորից ստել․ Mediaport

Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին ստել է, թե Պուտինն իր հետ տետ-ա-տետ հանդիպմանն ասել է՝ դեմ է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացմանը, իսկ եթե ընտրություններ լինեն, Պուտինն, իբր, սատարելու է Փաշինյանին
 
Մոսկվայից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հավաքել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին և հայտարարել է, թե, իբր, հունվարի 11-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Պուտինն իրեն ասել է, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, իսկ եթե, այդուհանդերձ, արտահերթ ընտրություններ լինեն, Փաշինյանի փոխանցմամբ՝ Պուտինն ասել է, որ ինքը հրապարակային կսատարի Փաշինյանի թեկնածությունը:
Mediaport-ի՝ ՌԴ ԱԳՆ աղբյուրները պնդում են, թե Փաշինյանի կողմից տարածվողը կատարյալ սուտ է: Իսկ նպատակը սեփական թիմից կադրային հոսքը դադարեցնել է:
 
Ավելին՝ Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում որևէ ներքաղաքական հարց չի քննարկվել: Փաշինյանը փորձել է բացել թեման՝ բողոքելով ՌԴ որոշ շրջանակների կողմից Հայաստանի ընդդիմությանն աջակցելուց, բայց Պուտինը կտրուկ փակել է թեման՝ ասելով, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին միջամտել չի պատրաստվում:
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ