21 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հղի կանայք ընդդեմ օրենքի. պայքարելու են/վիդեո/

Այսօր, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին հղի կանայք: Հղիները  բողոքում են օրենքի դեմ, ըստ որի՝ չաշխատող հղի կանայք պետք է գումար ստանան աշխատող կանանց աշխատավարձերի պահումների հաշվին:

Կանանցից մեկն նշեց,  որ երեկ իրենք հանդիպել են նույն օրենքի համահեղինակներից մեկի՝ Սմբատ Սաիրյանի հետ, ով իրենց հարց է ուղղել, թե Կառավարությունն ինչ միջոցներով պետք է կարողանա հղի կանանց ապահովել:

Կառավարության շենքի դիմաց գտնվող կանանցից մեկը՝ նշեց , որ իրենք դեմ չեն, որ չաշխատող կանայք փող ստանան, բայց ոչ իրենց հաշվին: Նա հավելեց, որ իրենք չեն ուզում հանդիպել կառավարության որևէ աշխատակցի, պարզապես նամակ են ուզում փոխանցել վարչապետին և անցկացնել իրենց բողոքի ցույցը: 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ