16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում մեղվաբուծությունն անկում է ապրում

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի մեղվաբույծների միության նախագահ Թելման Նազարյանն ասել է, որ Հայաստանում և ամբողջ աշխարհում մեղվաբուծությունն անկում է ապրում: Նա նշել է, որ այս տարվա մեղրի բերքը նախորդ տարվա համեմատ քիչ է եղել:

Բանախոսը նշել է նաեւ, որ հայկական մեղրը որակազրկվել է բույսերին ներարկած թունաքիմիկատների պատճառով:

՛՛Մեղուները նեկտար են հավաքում այն բույսերից, որոնց թունաքիմիկատներ են սրսկում: Արարատյան դաշտի մեղունները հատկապես շատ են օգտնվում նման բույսերից՛՛,- ասել է նա:

Ասուլիսին ներկա հայկական տեխնոլոգիական ակադեմիայի նախագահ Վանուշ Դավթյանն էլ ասել է, որ Հայաստանում մոտ 90 տոկոսով պակասել են վայրի մեղուների քանակը: Մեղուների անկման պատճառներից մեկը, ըստ նրա, բջջային կապն է:

Մասնագետները նշել են, որ մեղուների անհետացումը կվնասի նաև բնությանը:

՛՛Մեղուն փոշոտում է կատարում: Եթե մեղուները վերանան, փոշոտում տեղի չի ունենա, և միրգ չենք ունենա: Օրինակ` Չինաստանում արդեն ձեռքով են փոշոտում կատարում՛՛,-ասել է Վանուշ Դավթյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ