04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Երկրաշարժ չի գրանցվել

Ս.թ. հոկտեմբերի 16-ից մինչև 22-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ: Հոկտեմբերի 16-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում` Ղազախ քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևելք: Նույն ուժգնությամբ երկու սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Թուրքիայում. հոկտեմբերի 20-ին Վան քաղաքից 43 կմ դեպի հյուսիս-արևելք և հոկտեմբերի 21-ին Կարս քաղաքից 22 կմ դեպի հյուսիս-արևելք: Նույն օրը տեղի ունեցած 3 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Թուրքիա-Իրան սահմանային գոտում` Սարայ քաղաքից 3 կմ դեպի արևելք:

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

 

«ՍՊԾ» գործակալություն

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ