՛՛Տեղից կշարժվեն՛՛
Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց նրա վերջին երկու այցելություններից՝ մեկը ԱՄՆ, մյուսը Իրան: ՛՛Այն ֆոնին, երբ մենք գնում ենք ԵՏՄ, մամուլում մեկնաբանվեց, բայց կուզենայի հստակ իմանալ, ինչ ծրագրերի շուրջ է եղել քննարկումներ և արդյոք հնարավոր չէ Իրանի հետ նաև մեր էներգիտիկ անվտանգությանը միտված խնդիրներին լուծման ընդառաջ գնալ՛՛,-հարցրեց նա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պատվիրակությունն այցելել է Վաշինգտոն՝ մասնակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի և համաշխարահային բանկի տարեկան համաժողովին, և հանդիպումները եղել է կառույցի ղեկավարների հետ: ՛՛Քնարկել ենք այն բոլոր ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն Հայաստանում 2014-17թթ-ին, նաև ապագա համագործակցության գործընթացները, կարծես թե ունեցել ենք արդյունավետ քննարկումներ և բոլոր ծրագրերի հարցում ստացել ենք իրենց դրական վերաբերմունքը և ապագայի հետ կապված պատրաստ են այդ տրամադրվող ֆինանսների չափը ավելացնել՛՛:
Իրանի հետ կապված նա նշեց. ՛՛Բոլոր ծրագրերը, որոնք վերջին տարիներին մեր պատկերացմամբ դադանղ էր ընթանում՝ քննարկումների արդյունքում կսկեն տեղից շարժվել և, համոզված եմ, արագ կսկենք այն ծրագրերը, որոնք սառեցված են՛՛:
Քոքոբելյանը հետքրքրվեց Իրանի հետ երկաթգծի հետ կապված խնդրից.
Վարչապետը նշեց, թե այդ հարցով ունեն հետաքրրքված մի կազմակերպություն, որը դեռ նախկին Կառավարությունն էր տվել համաձայնություն: ՛՛Հիմա ինքը փնտրում է ներդրումներ, որպեսզի իրականացվի այդ ծրագիրը, դա իհարկե մեր տնտեսության համար շատ կարևոր է, բայց չունենք կոնկերտ լուծում, հենց լինի կոնկրետ լուծում որևէ կազմակերպության կամ երկրի միջազգային ֆինանասների կառուցների կողմից, անպայման Իրանի Իսլամական հանրապետության իշխանությունների կողմից կքննարկենք այդ հարցը, և որևէ խնդիր չի լինի: