«Նիկոլ, ամբողջ կյանքումդ վախենալու ես արժանապատիվ հայից»
«Արշակունյաց պողոտայում, ժամը 07:20-ին, ՃՈ մեքենայից բարձրախոսով հայտնեցին մեքենայիս համարանիշը և խնդրեցին կանգնել: Բնականաբար կանգնեցի: Կանգնեցի ու մեքենայիս մոտեցան ոստիկանության 5 օպերատիվ ծառայողներ և հայտնեցին, որ ինձ բերման են ենթարկում ոստիկանության բաժին:
Ոստիկանության բաժնում հայտնեցին, որ ես կասկածվում եմ քրեական օրենսգրքով նախատեսված ինքնիրավչություն կատարելու մեջ: Ավելի ծիծաղելի մեղադրանք չէի կարող պատկերացնել:
Ոստիկանության բաժնում հենց տեղեկացան, որ ստահակ դավաճանը ոստիկանության և ԱԱԾ զորքերի ջանքերով ճողոպրել է արժանապատիվ քաղաքացիների միջով ու փախել է երկրից՝ ինձ հայտնեցին, որ ազատ են: Նիկոլ, ամբողջ կյանքումդ վախենալու ես արժանապատիվ հայից: Ամբողջ կյանքումդ թաքնվելու ես ինձանից»,-գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը: