17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լավ ա եղել, պետք էր, արել ենք. Բագրատյանը` Այվազյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից նիստի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչպես կարող են  արտոնություն տալ սահմանամերձ համայնքներին՝ չիմանալով կոնկրետ որ համայնքին են տալիս և չիմանալով ինչքան ժամանակ:

‘’Այստեղ Կառավարությանը վստահել-չվստահելու խնդիր չէ, ուրախ ենք, որ Կառավարությունը ընդառաջում է, բայց մի սկզբունքային հարց՝ չիմանա՞նք՝ ում ենք տալիս: Եվ վերջապես Սահմանադրությամբ պետության բյուջեն հաստատում է խորհրդարանը, նա էլ պիտի որոշի ցանկացած օրենք, որը կապված է բյուջեի ավելացման կամ պակասեցման հետ. դա այնքան տրամաբանական է’’,-ասաց Բագրատյանը:

Ըստ նրա` ‘’նորմալ օրենք ունենալու դեպքում’’ խորհրդարանը կիմանար, որ շահութահարկի ու եկամտահարկի մեծ մասը պետք է մնա տեղերում.
‘’Այդպես է Ռուսաստանում, ամբողջ աշխարհում, բացի Հայաստանից, ո՞վ ա տեսել եկամտահարկը գա պետական բյուջե, հանրապետական բյուջե գալիս են անուղղակի հարկերը, ուղղակի հարկերը որպես կանոն գնում են տեղային’’:

Վարդան Այվազյանն արձագանքեց, որ օրենքը վերաբերում է սահմանամերձ համայնքներին, որոնց ցանկը կազմվում է Կառավարության կողմից:
‘’Հիմա Դուք դեմ եք, որ Կառավարությունը կազմի… Հիշողությունս, որ պրպտում եմ, ինչ-որ բաներ եմ հիշում՝ 1995 թվականին Ձեր վարչապետության օրոք ընդունեցիք մի օրենք, որը հնարավորություն էր տալիս Կառավարությանը որոշում ընդունել, որով սահմանվեցին ողջ հարկերն ու տուրքերը. դե էն ժամանակ ուրիշ էր, հիմա՝ ուրիշ’’,-ասաց Այվազյանը՝ դիմելով Բագրատյանին, ով տեղից խոսում էր, սակայն ձայնը չէր լսվում.

‘’Սպասեք, սպասեք, համբերեք….Եկամտահարկի մասին երկու անգամ որպես Չարենցավանի քաղաքապետ Այվազյան Վարդանը, երբ երեք անգամ առաջարկություն արեց, որ եկամտահարկը տեղական բյուջեն դառնա տեղական բյուջեի մուտքի մաս, Ձեր գլխավորությամբ մի քանիսը բացարձակապես չթույլատրեցիք’’ ,-հիշեցրեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հրանտ Բագրատյանը ևս հիշեց իր վարչապետության տարիները. ‘’Մեր ժամանակ տենց ա եղել, լավ ա եղել, պետք էր՝ արել ենք: Պատերազմի տարինեին 7% աճ ենք ստացել, ստացեք էդ աճը, ձեր պատասխանը, ռեակցիան ճիշտ չէմ թե սենց եք արել, պետք էր, արել ենք: Բագրատյանը հավելեց, որ ընդամենը պարզ հարցի պատասխան էր ուզում ստանալ՝ որո՞նք են լինելու այն սահմանամերձ համայքները, որոնց նկատմամբ կիրառվելու է այս օրենքը, սակայն, այդպես էր չիմացավ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ