”Դու ով ես այ տղա”, ”արան դու ես”…վիճաբանություն Ազգային ժողովում
Ազգային ժողովում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեությունը հարկերից ազատելու մասին և հարակից մի շարք օրենքերում փոփոխություն կատարելու մասին փաթեն առաջարկեց անցանել նոր տնտեսական քաղաքականություն, ինչի մասին իր ելույթում խոսել էր Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Վերջինս հարակից զեկուցող է, և նրան դիմելով` Փաշինյանն ասաց, որ վերջում այնպես է ստացվելու, որ Շրջանառության հարկի մասին օրենքի նման, որը նախատեսոմ էր արտնություններ տալ, հիմա էլ սահմանամերձի բնակիչներն են դուրս գալու ցույցերի, ու պահանջեն, որ օրենքով սահմանված արտոնությունները են ուզում:
‘’Ասում եք` տատիկները, պապիները վարսավիրանոց են գնում, ասեմ, որ նույն տատիկ պապիկները կամ մազ չեն կտրում, կամ էլ իրար մազ են կտրում, դրանով հարցը լուծվում է, իսկ հոսանքի ու գազի փող ամեն օր են տալիս, հիմա դուք էտ մարդկանց ասում եք գիտահետազոտական ատրոնություններ, որոնք այդպես էլ այդ մարդիկ երբեք չեն տեսնի’’,-ասաց նա:
Վարդան Այվազյանը նշեց, որ ինչպես նախատեսվել է այնպես էլ արվում է. ‘’Հարկային բեռի թեթևացում է գնում: Այս քաղաքականությամբ իրականացում է, որ այն մարդը, որ ապրում է սահմանին, ավելի թեթև ապրի, քան պետական բյուջեն 3, 4 մլրդ ավելի գումար մտնի’’,-ասաց նա: Այվազյանը բացատրեց, թե տատիկ, պապիկների համար օգնություն է, երբ նա գնում է խանութից հաց առնելու, իսկ իրենք նույն այդ խանութին ազատում են հարկերից:
Նիկոլ Փաշինյանը հակադրձեց, թե լավ է առձեռն գումար տալ նույն տատիկ, պապիկին, որ գնա իր պատքերը փակի. ‘’Երկու օրա, հայտարարում եք, թե սահմանամերձի բնակիչներին արտոնություն եք տալիս, ոչ մի բան էլ չեք տալիս, էտ տատիկ, պապիկների մասին, որ էտքան մտածող լինեիք, էս 25 տարի այդ տատիկ, պապիկներին չէիք թալանի, բոլորդ միլիոնատերեր դառնայիք, եկել եք տատիկ, պապիկներին մտապահ եք արել, որ իրենք հաց առնեն, երբ նույն տատիկ, պապիկները 100 000 դրամով նիսյա ունեն այդ խանութներումց, փողը տվեք այդ մարդկան, թող իրենց նիսյանները փակվեն և ոչ թե տանեք ձեր օբյեկտները դնեք հարկային արտոնությունների տակ, սահմանամերձ գոտիներով էլի ձեր միլիարդները կրկնապատկեք’’,-ասաց նա:
‘’Սահմանամերձ գոիտներում ինչքան օբյեկտում ունեմ, քեզ եմ տալիս’’,-նետց Այվազյանը:
Փաշինյանը արդն անջատված բարձրախոսով վեճի բռնվեց` պահանջելով իր հետ Դուք ով խոսել: ‘’Լավ Դուք-ին եմ տալիս’’-ասաց նա և տեսնելով, որ Փաշինյանը շարունակում է բարձրաձայն արձագաքնել՝ հարցրեց. ‘’Թե դուք խի տենց սկսեցիք անհանգստանալ: Դու ով ես այ տղա’’,-չդիմանալվ բացականչեց Այվազյանը, ինչին ի պատասան լսվեց Փաշինյանի հակադարձումը. ‘’Բա դու ով ես այ տղա’’,-ասաց նա և անցավ շեֆերին:
Այվազյանը պաշտպանվեց. ‘’Էտ դու չես, որ կարա իմ շեֆերին բան ասես, կերազեիր իմ շեֆերի չափ լինեիր’’:
Վեճին միջմտեց ‘’Ժառանգություն’’ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, և Այվազյանը բացականչեց. ‘’Էտ քո պապաները պետք է ասեին քեզ, որ զադանիա են տալիս, նույն էտ պապաներդ պիտի ասին ինչ ասես արա, էղավ, չշռկռվես հանկարծ”: