17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երևանում տեղի ունեցած հայ-ռուսական գործարար համաժողովի մասին

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Երևանի Առևտրաարդյունաբերական պալատի, Կուրգանի, Օմսկի ու Նիժնի Նովգորոդի արտահանման տարածաշրջանային աջակցության կենտրոնների նախաձեռնությամբ անցկացվել է Հայ-ռուսական գործարար համաժողով: Հանդիպումը կազմակերպվել է «Ռուսաստանի ձեռնարկությունների բիզնես առաքելությունը Երևան քաղաքում» նախագծի շրջանակում: Համաժողովի  նպատակն է աջակցել երկու երկրների ու մասնավորապես Երևանում գործարարների անմիջական փոխադարձ արդյունավետ և առևտրային համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը:

Երևանի քաղաքապետի անունից ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանն ընդգծել է քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանում գործարար միջավայրի զարգացմանը, նաև համոզմունք հայտնել, որ համաժողովի անցկացումը համագործակցության զարգացման հնարավորությունների կարևոր հարթակ է:

Հայ-ռուսական գործարար համաժողովին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության 9 խոշոր ընկերություններ, որոնք զբաղվում են ջեռուցման համակարգերի, ճանապարհաշինական տեխնիկայի, ինչպես նաև երևանյան ընկերությունների համար առաջնային առավել հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ոլորտների ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Համագործակցության մանրամասները քննարկելու և փորձի փոխանակում կատարելու նպատակով ծրագրի շրջանակում կկազմակերպվեն գործնական հանդիպումներ և փոխայցելություններ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ