10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Դոգը ձերբակալվել է

Ձերբակալվել է ոստիկանության Չարբախի պետի նախկին տեղակալ Վարդան Ղուկասյանըˋ Դոգը:

Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հավաստեցին  Ոստիկանության մամլո ծառայությունից:  Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը աշխատանքից հեռացվել էր Հյուսիսային պողոտայում ՛՛Հետք՛՛ էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպի պատճառով:

Ավելի ուշ  նա նշանակվել էր Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Վարդան Ղուկասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ոստիկանությունից:

Ընդամենը 4 օր առաջ նախկին ոստիկանը հացադուլ էր հայտարարել ՀՀ նախագահի նստավայրի մոտ:

Նա բողոքում էր Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի կողմից իր հանդեպ հետապնդումներ սկսելու դեմ: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ