՛՛Ռոսնեֆտը՛՛ Հայաստանից գերշահույթներ է ստանում. Ժամանակ
՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.
Այսօր արդեն միջազգային շուկայում նավթի գինը 1 բարելի դիմաց արժե 85.62 դոլար՝ նախկին 110 դոլարի փոխարեն, մինչդեռ հայաստանյան շուկայում նավթի գնի փոփոխություն այդպես էլ նկատելի չէ: Հայաստան նավթամթերքներ կրողները դեռևս չեն շտապում գները համապատասխանեցնել միջազգային շուկայի գներին՝ շարունակելով գերշահույթներ ստանալ:
Իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը համարում է, որ դեռևս որևէ խախտում չկա, և վարույթ հարուցելու հիմքեր չկան: Իրենք ուշադրությամբ հետևում են, դեռ ժամանակը չի լրացել, և որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որ գնային փոփոխություններն անդրադառնան Հայաստանի գների վրա:
Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով՝Հայաստանում նավթամթերքի գինը փոփոխության չի ենթարկվում միայն այն պատճառով, որ այս ոլորտում ևս մենաշնորհ է: ՛՛Բացատրությունը միայն այն է, որ մենաշնորհ է: Երբ որ տնտեսության մեջ մրցակցություն չկա, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները կամ ցնցումները որևէ ձևով չեն կարող ազդել՛՛,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը:
Ընդ որում՝ նրա խոսքով, ամենամեծ գերշահույթ ստացողը ՛՛Ռոսնեֆտ՛՛-ն է, որն այսօր էլՀայաստանում նավթամթերք ներկրող միակ ընկերությանն է, որը համապատասխաններկայացուցչություն ունի այստեղ և այս օրերին գերշահույթ է ստանում, իսկ՛՛Ֆլեշը՛՛ու՛՛Սի Փի Էսը՛՛ և մյուս ընկերությունները մանրածախ վաճառողներ են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: