17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անընդմեջ քննադատելը շատ հեշտ է, խնդիրներին լուծում տալն է դժվար.Ռուզան Մուրադյան

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի հոկտեմբերի 21-ի ելույթը հայտարարությունների ժամին.

 

Հարյուրամյակներ շարունակ մենք միշտ պայքարել ենք հարեւան թշնամիների դեմ:Պայքար, որ ունեցել է նպատակ պաշտպանելու Հայաստանը եւ հայի տեսակը: Սակայն ցավով պետք է նշեմ, որ այժմ հայտնվել ենք մի վիճակում, որ արտաքին թշնամուն թողած՝ անհրաժեշտություն է առաջացել պայքարելու ներքին թշնամու դեմ:  Երբ հարցնում են, բոլորս հայրենասեր ենք, եւ հայրենիքին մենք ներսից ոչ մի վնաս չենք հասցնում, ընդհակառակը՝ հայրենասիրությունից դրդված ենք խոսում, ուղղակի իրավիճակից օգտվելով՝ դրսի ուժերը գտնում են ավելի հեշտ ճանապարհ ներսի դավաճանությունն օգտագործելու:

Սահմանին կանգնած է հայ զինվորը ու հսկում է մեր երկրի խաղաղությունը, բոլորի խաղաղությունը, նաեւ այն մարդկանց խաղաղությունը, ովքեր փորձում են իբր հայրենասիրությունից դրդված իրենց գործելաոճով զինել արտաքին թշնամուն, ով ամեն վայրկյան կարող է վտանգել հայ զինվորի կյանքը։

Անթույլատրելի է հայ ժողովրդի տարբեր հատվածների միջեւ անհանդուրժողականություն եւ ատելություն սերմանելու քաղաքականությունը:Մինչեւ ուր պիտի հասնենք այսպես: Շատ քաղաքական գործիչների գործելաոճը դուրս է քաղաքակիրթ ու բարոյական պայքարի բոլոր նորմերից:

Սթափվե′ք,  եւ անտեղի մի շահարկեք ժողովրդի անունը, երկրում մի′ ստեղծեք այնպիսի իրավիճակ, որից ուրախանա եւ օգտվի արտաքին թշնամին, սթափվե′ք, որ մեր երկիրը դառնա համերաշխ ընտանիք:

Անընդմեջ քննադատելը շատ հեշտ է, խնդիրներին լուծում տալն է դժվար: Դրա համար իմաստություն եւ փորձ է հարկավոր:

Յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ ազգի անկախության պահպանման, պետականության զարգացման եւ ապագայի նկատմամբ վստահության խորհրդանիշը երկրի նախագահն է, որն իր հետեւից տանում է Հայաստանը ու հայ ժողովրդին եւ խոսում ու գործում է հանուն պետության շահերի: 

Երբեք էլ  ոչ մի ժամանակաշրջանում երկրի առաջնորդներին չի հաջողվել բոլորին գոհացնել, քանի որ հասարակություն էլ կատարյալ չէ, եւ դեռ տարիներ են հարկավոր պետական մտածողության զարգացման համար: Իսկ երբեւէ մտածել եք, թե ինչքան հոգնեցուցիչ է անընդհատ մտավոր աշխատանքը, ծանր պարտականությունը եւ պատասխանատվությունը քո ազգի նկատմամբ եւ հատկապես՝ շարունակաբար քննադատումների ներքո: Նախագահին հոգնել չի կարելի, վրիպումները թանկ են լինում: Տարաբնույթ գործեր, անվերջանալի հիմնախնդիրներ եւ դրա հետ մեկտեղ՝ անհիմն հերյուրանքներ… Առօրյա լարված ու մեծ աշխատանք կատարող նախագահին, ով ազգի շահն է ներկայացնում արտաքին եւ ներքին քաղաքականության բարդ ելեւէջներում, պետք է հարգել եւ աներկբա համարել երկրի խորհրդանիշ՝ որպես պետականության առանցքային սյուն: Երկրի առաջնորդն իր ազգով է զորեղ սեփական պետության կառուցման գործում: 

Այս գիտակցությամբ պետք է բոլորս առաջնորդվենք՝ չտրվելով զգացմունքային եւ չմտածված գործողություններին: Այս խորին համոզմամբ պետք է առաջ շարժվենք: ՀՀ նախագահին հարգելով`մենք յուրաքանչյուրս հարգում ենք ինքներս մեզ, մեր երկիրը եւ ապահովում մեր երկրի անվտանգությունը:

Ուժեղ առաջնորդ՝ նշանակում է հզոր երկիր, իսկ մենք ուզում ենք եւ պետք է ապրենք այդպիսի երկրում, հետեւաբար մենք պետք է սովորենք ատել ատելությունը, սիրել պետությունը եւ չսասանել նրա հիմքերը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ