05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ԱՍԱԼԱ-ԱՍԱԼԱ. ակցիայի մասնակիցները ձվեր նետեցին /վիդեո/

‘’Ձեռքներդ հեռու Ասալայի մարտիկից’’ բողոքի մասնակիցները հանդիպեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ։ Ահարոնյանը նկատեց, որ դեռ իրենք  գնահատական տալ չեն կարող, քանի որ ծառայողական քննություն է սկսվել. ՛՛ Ծառայողական քննությունը կտեւի 2-3 օր: Եթե հայտնաբերվի քրեորեն պատժելի արարք, ապա գործի նյութերը կփոխանցվի հատուկ քննչական ծառայություն՛՛:

Ակցիայի մասնակիցները  բղավում էին, որ ուզում են լսել  այն ոստիկանների անունները, որ կույր հերոսի հանդեպ այդքան ցածր վերաբերմունք են ցույց տվել.

 ՛՛Մենք եկել ենք այստեղ տեսնելու , որպեսզի իմանանք, թե գործը ինչ ընթացքում է,  ինչ գործողություններ են իրականացվում այդ անձանց բացահայտելու, նրանց հանրային պարսավանքի ենթարկելու եւ աշխատանքից հեռացնելու համար՛՛,-բորբոքվեց  բողոքի ակցիայի մասնակիցներից ՛՛Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի՛՛ հանձնախմբի համակարգող  Գագիկ Սարուխանյանը։ 

Ակցիայի մասնակիցները հենց ոստիկանության առաջ վանկարկում էին.  ՛՛ «ԱՍԱԼԱ-ԱՍԱԼԱ՛՛: Նրանք  իրազեկող քայլերթով  գնացին  ՀՀ գլխավոր դատախազին նամակ հանձնելու , սակայն ոստիկանության ներկայացուցիչներին խոստացան՝վերադառնալ, ծառայողական արդար քննություն չիրականացվելու դեպքում, իսկ երթի մասնակիցներից մեկը, որպես բողոքի նշան, ձվեր շպրտեց ոստիկանության շենքի ուղղությամբ։ 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ