12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Դրամ-դոլարի տատանումներ չկան. փորձագետներ

Հայաստանում դրամ-դոլար փոխարժեքի մեծ տատանում չկա, եւ այն չի ազդում  Հայաստանի տնտեսության վրա: Նման կարծիք մամուլի ասուլիսում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

 “Ես առանձնապես տատանում չեմ տեսնում, ավելին՝ զարմանալի կլիներ տատանման բացակայությունը: Հայաստանը ֆինանսական շուկայում վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, իսկ դա ենթադրում է փոխարժեքի տատանում: Եթե մեկ շաբաթվա ընթացքում այդ տատանումը չի անցնում 3 տոկոսը, պետք է սպառողներն ընդհանրապես չանհանգստանան”,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հարություն Մեսրոբյանը:

Հայաստանի տնտեսությունը  նորմալ իրավիճակում է՝ իր հունով շարժվում է,  պարզապես ՀՀ-ն մրցունակ չէ մի քանի գործոններով, այդ գործոններից ամենաառաջնայինն , ըստ փորձագետի այն է, որ մեր երկրում  օլիգարխիան եւ իշխանությունը սերտաճած են:

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով էլ, Հայաստանի  տնտեսությունը գահավիժում է:

“Մենք վեց տարի ապրել ենք մոմի լույսի տակ՝ առանց ջեռուցման, էլի գալու են այդ ժամանակները”,-ասաց Պողոսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ