“Ձեռքներդ հեռու ազգային հերոսներից” /լրացվում է/
Ազատության հրապարակից այս պահին մի քանի տասնյակ քաղաքացիներ՝ ի պաշտպանություն ԱՍԱԼԱ-ի անդամ, ազատամարտիկ Ալեք Ենիգոմշյանի, շարժվում են դեպի ՀՀ ոստիկանության շենք: Նրանք ձեռքներին կրում են “Ոստիկաններ, մի դարձեք ահաբեկչության գործիք”, “Ձեռքներդ հեռու ազգային հերոսներից” եւ նմանտաիպ այլ կարգախոսներ:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նախախորդարանի անդամ, քաղակտիվիստ Գեւորգ Սաֆարյանն ասաց, որ չնայած ծառայական քննություն է սկսվել, սակայն դեռեւս ԱՍԱԼԱ-ի մարտիկի նկատմամբ ոտնձգություն իրականացրած անձը հայտնաբերված չէ: Սա նա համարեց քաղաքական հետապնդում կոնկրետ անձի նկատմամբ:
ՀՀ ոստիկանապետից նրանք պահանջում են արդարություն, հանուն հայրենիքի կուրացած մարդու նկատմամբ նման վերաբերմունք դրսեւորած անձը կրի արժանի պատիժ: