Նաիրա Զոհրաբյանն այդ անձին կգրանցի Գինեսի գրքում
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բնական է համարում, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը պիտի բուռն քննարկումներ առաջացներ Ազգային ժողովում: ”Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ մարդու իրավունքները խախտված չլինեն, բայց մինչ զեկույցին անդրադառնալը մեկ դիտարկում՝ երեկ այստեղ հնչած գնահատականի վերաբերյալ”,-Ազգային Ժողովում ՄԻՊ 2013 թվականի հաշվետվության մասին իր ելույթում նշեց նա:
”Երեկ ասվեց, որ կուսակցականացնում են ուսանողներին, խոսքը չէր վերաբերում, որ ուսանողը, ինչպես ՀՀ ցանկացած չափահաս քաղաքացի իրավունք ունի ունենալ քաղաքական կողմնորոշում, միանգամայն նորմալ իմ գործընկերը նկատի ուներ ՀՀ բուհական հաստատությունները քաղաքական լեքսիկոնում արդեն կլասիկ դարձած ”սաքուլիկների” վերածելու, խոսքը վերաբերում էր բացառապես սրան, կարծում եմ՝ միանգամայն հասկանալի է, թե ինչ նկատի ունենք ուսանողների՝ ”քաղաքական կողմնորշումների” մասին”,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը, ապա խմբակցության անունից հանդես եկավ ՄԻՊ զեկույցի մասին:
”Հայաստանում ըստ պաշտոնական վիճակագրության կա մեկ միլիոնից ավելի աղքատ մարդ, բայց բոլոր սոցիոլոգիական հարցումներով՝ պալատական, ոչ պալատական, կիսապալատական, անկախ, ՀՀ քաղաքացիների գերակշռիռ մեծամասնությունը առաջնահերթ իրենց դժգոհությունների շարքում մատնանշում են ոչ թե սոցիալական կարգավիճակը, այլ անարդարությունը, կոռուպցիան դատական համակարգում, և բնական է, որ պաշտպանի զեկույցում կարմիր թելով անցնում է դատարանների ոչ անկախ լինելու թեզը:
Դա միանգամայն օրինաչափ է, որովհետև չեմ կարծում, որ ՀՀ-ում կգտնվի մի քաղաքացի, որը կհավատա, որ մեր դատարանները քաղաքական պատվեր չեն կատարում, եթե կգտնվի նման քաղաքացի, ապա մենք այդ քաղաքացուն կներկայացնենք Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես բացառիկ այլ տրամաբանություն ունեցող քաղաքացի”:
Զոհրաբյանը վրդովվեց Շանթ Հարությունյանի որդու՝ անչափահաս Շահեն Հարությունյանի նկատմամբ կիրառված նման դատավճռից, ինչը տրամաբանությունից դուրս է: