17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քվեարկության կոճակները կկարմրեն, սա միտինգ չէ. ԱԺ նախագահ

”Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը բավականին երկար քննարկվել է, քննարկված օրենք է”,-Ազգային Ժողովում իր արտահերթ ելույթում նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
”Անտեղի տեղը մեր որոշ գործընկերներ փորձեցին ՄԻՊ-ին ներկայացնել զոհի կարգավիճակով՝ մոռանալով, որ ՄԻՊ-ը պաշտպանված է մեր ընտրությամբ, և ես շատ լավ եմ ինձ զգում, որ անկախ մարմինները փորձում են իրենց միտքն ազատ արտահայտել”,-հավելեց նա:


ԱԺ նախագահը համաձայնեց, որ համաձայն այդ զեկույցի բոլոր ոլորտներում էլ թերություններ կան, բայց այն, որ ՄԻՊ-ը բարձրաձայնում է այդ թերությունների մասին, փաստում է, որ ՄԻՊ ինստիտուտը գնալով կայանում է: ”Պատգամավորը կարող է գնահատականներ տալ, քննադատել, բայց դատական վճիռ կայացնել, կարծում եմ՝ դա անտեղի է: Ով ինչ ”դարդ ու ցավ” ուներ փորձեց ներկայացնել իբրև թե հասարակությունը կլսի դա, կհանգի ինչ-որ մտքի… Մենք այդ կարծիքին չենք, գնահատում ենք ՄԻՊ-ի ինստիտուտը, սա միակն է, որ անընդհատ պայքարի մեջ պետք է լինի, բայց դա չի նշանակում, որ յուրաքանչյուր դրվագ պիտի զուտ ճշմարտության ձևով փոխանցվի նաև մեզ կամ հասարակությանը”,-ասաց ԱԺ նախագահը:

ԱԺ նախագահը շեշտեց, որ չի կարելի դատավորի դեր կատարել, կարելի է գնահատականներ հնչեցնել: Նրա խոսքով՝ ԱԺ ամբիոնը դատավճիռների համար չէ նախատեսված, իսկ նրանք, ովքեր անկոռեկտությունը, հերոսացման պրոցեսով գնալը համարում են գերակա, վարկաբեկում են պետությունը:

”Քվեարկության կոճակները կկարմրեն: Սա միտինգ չէ, սա Ազգային ժողով է: Ասեք, քննադատեք, դա ներկայացրեք կարծիքի տեսքով, ոչ թե փորձ արեք դավադիր եղանակներով վարկաբեկել ամբողջ պետությանը, ժողովրդին”,- եզրափակեց Գալուստ Սահակյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ