25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամեն գնով պահել աթոռը։ Նիկոլ Փաշինյանը Արգիշտի Քյարամյանին նշանակել է պատժիչ գործողությունների համար․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Սա այն նույն Արգիշտի Քյարամյանն էր, որ 2 ամիս առաջ նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, սակայն կարճ ժամանակ անց՝ պատերազմի ամենաթեժ

օրերին, ազատվեց պաշտոնից՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր, որոնց առ այսօր տրամաբանական բացատրություն չի տրվել: Այն ժամանակ Երկիրը պատերազմի ծանր փուլում էր գտնվում, և այդ անսպասելի ազատումը, շատերի կարծիքով կապված էր ռազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցած բացթողումների, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված անհասցե մեղադրանքի հետ, թե բանակում դավաճաններ են եղել, որոնք պարտվողական քարոզչություն են իրականացրել՝ դիրքերը լքելու, նախապես հողերը ծախելու և այլնի վերաբերյալ։ ԱԱԾ-ն հենց այն մարմինն է, որ պետք է կարողանար նման իրավիճակները բացառել, գտնել ու պատժել այդ կարգի խուճապ տարածողներին։ ԱԱԾ-ն առ այսօր չի պարզաբանել, թե իրականում ովքեր էին այդ դավաճանները, որոնք պատերազմի ժամանակ առաջին գծում թուլացնում էին մեր բանակը՝ ջուր լցնելով թշնամու ջրաղացին։

Քյարամյանի անունը, ըստ ԶԼՄ հրապարակումների, ուղղակիորեն կապվում էր նաև մեկ ավելի լուրջ դավաճանական վարկածի հետ, ըստ որի՝ նրա պաշտոնավարման շրջանում շուրջ 1400 ադրբեջանցիների կամ թուրքերի տրվել են ՀՀ քաղաքացու անձնագրեր, որոնք պատերազմի ժամանակ ինչ-ինչ ճանապարհով հայտնվել են առաջնագծում և, հնարավոր է անգամ, որ հենց նրանք էլ իրականացրել կամ կազմակերպել են դավաճանական և դիվերսիոն գործողությունները։ ԱԱԾ-ն առ այսօր որևէ բացատրություն չի տվել նաև այս տեղեկատվության հետ կապված․ ի վերջո ՀՀ անձնագրեր ադրբեջանցիներին տրվե՞լ է, թե՞ ոչ, և եթե եղել է նման դեպք, ապա ո՞վ, եթե ոչ ԱԱԾ ղեկավարը պետք է դրա համար պատասխանատվություն կրի։

Դավաճանական վարկածը էլ ավելի խորացավ, երբ պարզ դարձավ, որ Քյարմյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնայներից մեկի հետ Շուշին հանձնելուց ժամեր առաջ հեռացել է քաղաքից։ Ըստ որում պաշտոնանկությունից հետո Քյարամյանի՝ Արցախում՝ ռազմական ղեկավարության կողքին գտնվելու փաստը նույնքան անհասկանալի և խնդրահարույց է, որքան նրա տարօրինակ ազատումը։ Որպես ո՞վ և ի՞նչ գործառույթի շրջանակում էր պաշտոնանկ արված ԱԱԾ նախկին պետը գտնվում Շուշիում։ Այս հարցի պատասխանը ևս հանրությունը դեռ չի ստացել։

Քյարամյանի ազատման առաջնային պատճառներից մեկն էլ համարվում է նրա սորոսական լինելը, որի ներկայությունը ուժային համակարգում դժգոհության տեղիք էր տվել նաև ռուսական համապատասխան շրջանակներում։ Մերձկրեմլյան շրջանակները նրան համարում էին ոչ վստահելի կադր, ինչի մասին ռուսական մեդիա տիրույթում բազմիցս խոսվել է։ Եվ ահա նման պայմաններում ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ համակարգում փաստացի տապալված Արգիշտի Քյարամյանին նշանակելով Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ։ Փաշինյանի թիվ մեկ խնդիրն այժմ իշխանությունը պահելն է, և ըստ ամենայնի Քյարամյանը ՀՔԾ է գործուղվել հենց այդ միսիայով։

Թերթի տվյալներով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ, այլ նաև մտադիր է հերթով պատժել նրանց, ովքեր պահանջում են իր հրաժարականը։ Առաջին հերթին պատժվելու են համայնքապետերը։ Իրավապահ մարմիններին հրահանգ է տրվել քրեական գործեր հարուցել համայնքների ղեկավարների նկատմամբ։ Պատժիչ գործողությունների իրականացմումը Փաշինյանը թերևս վստահում է բացառապես իր նվիրյալ Քյարամյանին, որի ծառայությունն այս առումով կարող է անգերազանցելի լինել։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ