Ազգային ժողովում հիշեցին Ինգա և Անուշ Արշակյաններին ու Կոնչիտային
”Ես չգիտեմ` Միացյալ նահանգներում ինչ են սովորեցնում բոլոր այնտեղ մեկնած ուսանողներին, բայց գիտեմ, որ այսպիսի միտինգախառը հիստերիկաները առաջին հայացքից տպավորություն են ստեղծում` Ռոբերտ Քոչարյանի ասած այլ մասնագետի կարիք է զգացվում”,-Ազգային ժողովում ՄԻՊ զեկույցի վերաբերյալ ”ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո ասաց ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Ըստ նրա` Փոստանջյանի ելույթը դավաճանության դրսևորում է այն ժամանակ, երբ մեր երկրի սահմաններին է մոտենում պատերազմը: Տեղից Փոստանջյանն արձագանքեց, իսկ ՀՀԿ պատգամավորն էլ նետվեց. ”Բուժվեք և տեղից մի խանգարեք”:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բաբուխանյանին հորդորեց կոռեկտության սահմաններում անել իր ելույթը: Բաբուխանյանը շարունակեց, որ ՄԻՊ-ի զեկույցն ըստ էության քննարկելու փոխարեն միտինգ են անում: ”Փոխանակ աշխատենք, միտինգ ենք անում, նպատակն `է դուք իջեք այդ աթոռներից, մենք գանք, գրավենք ձեր տեղը, ով է գալու, ինչի համար”: Նա նշեց, որ 25 տարի զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ և տուժել է այն ռեժիմներից, ովքեր այսօր դատավորի կոցվածք են ստանձնել: ”Երբ ընդդիմախոսին գնդակահարում էին, բանտ նստելը փրկություն էր: Երբ միտինգում ելույթ ունեցող ընդդիմադիրներին դանակահարում էին, դրա հետ համեմատեք, երբ մամուլում մի բառ գրելուց հետո մամուլը ջախջվում էր”,-նկատեց նա:
Խոսելով ”մարտի մեկից”` պատգամավորն ասաց, որ իրենք էլ դժգոհ են, կային սադրիչներ, կային մարդիկ, ովքեր սադրանքի ենթարկվածներին ճնշեցին: ”Մի ժամանակ միմյանց մեղադրում եինք պարոնայք ու տիկյանք, դրա մեջ, այսօր կող կողքի կագնած պահանջում եք մարտի մեկի բացահայտումը: Այո, տասը զոհը մնացին տասը զոհ, իրենց ծնողների աչքերին` մշտապան արցունքներ, իսկ մնացածը քաղաքական շահարկումներ են արյան վրա ու խիստ անբարոյական են:
Խոսում են ընտրական կեղծիքների մասին մարդիկ, ովքեր անձամբ խառնվում էին դատական գործերին: Ամենահարուստ ֆրակցիայի` ԲՀԿ-ի ներկայացուցիչը հարց է տալիս ինչ անել աղքատներին, օրինակ հաջորդ միտինգում կիսվեք ձեր հարստությամբ աղքատների հետ, ինչ անել”,-հավելեց նա:
”Պետք է ասել, որ այո, պետք է աջակցենք մարդու իրվունքների պաշտպանին, բայց այնտեղ, որտեղ կա ռացիոնալ բողոք: Մենք չենք կարող ձեզ աջակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ձեր ”Փոխըմբռման հուշագիրը նույնասեռականության ոլորտում ընդգրկված” մի շարք կազակերպությունների միջև: Այդ կազմակերպությունները հետպանդում էին Ինգա և Անուշ Արշակյաններին, որ իրենց թույլ տվեցին ասել, որ զզվում են Կոնչիտայից, ես էլ եմ զզվում Կոնչիտայից, հետո ինչ”:
Փոստանջյանը տեղից խոսեց, սակայն չլսվեց, թե ինչ էր ասում, սակայն Բաբուխանյանն արձագանքեց. ”Փառք Աստծո, որ երկիրը ձեզ չենք տվել, թե չէ Կոնչիտանարին կբերեիք, իշխանության գլուխ կդնեիք”: