27 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում վերջին մեկուկես ամսվա ընթացքում, դուրս է քաղաքագիտական և քաղաքական բոլոր նորմերից ու սկզբունքներից․Փաստ

Տարբեր հարցազրույցների ժամանակ բազմաթիվ քաղաքագետներ պարբերաբար շեշտում են, որ այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում վերջին մեկուկես ամսվա ընթացքում, դուրս է քաղաքագիտական և քաղաքական բոլոր նորմերից ու սկզբունքներից. ընդդիմությունն անընդհատ հայտարարում է, որ պարտված ղեկավարը չի կարող շարունակել կառավարումը, իսկ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով այդ պահանջները, շարունակում է իշխել՝ տեղի ունեցածի մեջ իրենից բացի տարբեր մեղավորներ «նշանակելով»։ Մյուս կողմից՝ փորձագիտական շրջանակները տարօրինակ են գնահատում նաև, այսպես կոչված, իրավապաշտպանների ու մարդու իրավունքների հարցերով զբաղվող անհատների գործողությունները:

Բանն այն է, որ այն բախումներն ու քաղաքացիների հանդեպ իրավապահ համակարգի կողմից իրականացվող ոչ իրավաչափ գործողությունները, որոնք այս օրերին տեղի են ունենում, ոչ մի արձագանք չեն ստանում նրանց մեծամասնության կողմից: Առավել ևս նրանց կողմից, ովքեր հայտնի են որպես արևմտյան հայտնի ուժերի կողմից ֆինանսավորվողներ: Նրանք ոչ միայն չեն անդրադարձել իշխանության կողմից կիրառվող ուժային գործիքակազմեր ու բռնի մեթոդներ կիրառելու փաստերին, այլ ուղղակի «թռած» են թեմայից՝ ավելորդ անգամ թիրախ ու քննադատության առարկա չդառնալու համար։ Նշենք, որ տարիներ առաջ, երբ ուժայինների կողմից որևէ ոչ ստանդարտ գործողություն էր կիրառվում, տվյալ շրջանակներն ամենօրյա ռեժիմով պաթոսային տեքստեր էին հրապարակում՝ արևմտյան «տերերին» հաճոյանալու նպատակով, շատ հաճախ «լուն ուղտ շինելով»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ