”Դաշնակցությունը” երբեք թույլ չի տա իր հետ այդ ոճով խոսել. Ռուստամյանը` եռյակին
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը չի միացել եռյակի նախաձեռնությանը արտահերթ կարգով քննարկան դնել ԸՕ և կառավարման ճգնաժամի վերաբերյալ հարցերը: ‘’Եռյակի աշխատաոճը մեզ համար բացարձակապես անընդունելի է: ”Դաշնակցությունը” երբեք թույլ չի տա իր հետ այդ ոճով խոսել: Մենք միանում ենք այն բոլոր նախաձեռնություններին, որոնց մեջ մենք դերակատար ենք եղել, որը մեզ հետ քննարկվել է: Եթե մեզ հետ չի քննարկվել, դեմ են տալիս ինչ-որ թուղթ ստորագրել, մենք երբեք դա չենք անի և չենք էլ արել’’,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Դիտարկմանը, թե միգուցե եռյակը կարծում է, որ ՀՅԴ-ը համագործակցում է իշխանությունների հետ` կողմ լինելով սահմանադրական բարեփոխումներին, նա արձագանքեց. ”Իշխանությունների հետ բանակցությունների մեջ իրենք էլ են: Իրենք էլ իրենց հարցերի շուրջ են բանակցում, հետո կերևա”: Նա հավելեց` իրենք մտավախություն չունեն, որ իշխանությունների կողմից կօգտագործվեն: Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանի՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ դիրքորոշումը հետաձգվել է Եռյակի ճնշման տակ, Ռուստամյանը պատասխանեց.
”Քաղաքական կոնսլուտացիաների փուլն է: Ես չեմ կարծում, որ այստեղ ճնշումների խնդիր կա, այստեղ ընդամենը ընթացակարգի տրամաբանական շարունակությունն է: