Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում պաշտոն է ստացել
ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը կրկին պաշտոն է ստացել, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ։
Հիշեցնենք՝ 2020 թվականի մայիսի 4-ին Քյարամյանը նշանակվել էր այս նույն պաշտոնին, ապա մեկ օր անց ազատվել։
2020 թվականի հունիսի 8-ին Քյարամյանընշանակվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնում, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից։