17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինձ համար դա անընդունելի է. Է. Վարդանյանը` Սերժ Սարգսյանի հայտարարությունից

 Ազգային ժողովում ՄԻՊ զեկույցի քննարկման ժամանակ ‘’Ժառանգություն’’ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին հորդորեց անդրադառնալ մինչև Շահեն ու Շանթ Հարությունյանների դատավճիռը հրապարակելը նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված հայտարարությանը:  ‘’Սերժ Սարգսյանն ասել էր, որ նրանք խուլիգաններ են ու պետք է գտնվեն բանտախցում’’,- նշեց պատգամավորը: 

Նա նաև առաջարկեց ֆինանսական աջակցություն ցուցաբերել քաղբանտարկյալներին: Էլինար Վարդանյանն ասաց, թե հանգանակություն նախաձեռնելը հանձնաժողովի գործը չէ: ‘’Դա բարեգործական, մարդասիրական մոտեցում է, և եթե դուք նման մի բան նախաձեռնեք, ես սիրով կմիանամ’’:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը` Էլինար Վարդանյանը նշեց, թե անմեղության կանխավարկած պետք է ունենա ցանկացած քաղաքացին: ‘’Ցավոք սրտի, բազմաթիվ պաշտոնատար անձինք կանխավ հայտնել են տեսակետ` այս կերպ փորձելով խախտել անմեղության կանխավարկածի համար ստեղծված երաշխիքները: Ինձ համար դա անընդունելի է, առավել անըդնունելի է, երբ դա հայտարարում է մի անձ, ում կարծիքը ուղղորդող կարող է դառնալ ներքին օղակների համար’’,- շեշտեց Էլինար Վարդանյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ