Երեխային պահելուց չարամտորեն խուսափողին հայտնաբերեցին Բագրատաշենի մաքսատան տարածքում
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 23.30-ին, Բագրատաշենի մաքսատան տարածքից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Արտակ Ա.-ն, որը օգոստոսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի /ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը/ մեղադրանքով:
Այս մասին հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը: