01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանի «սողացող» օկուպացիա է գնում. Վազգեն Մանուկյան /տեսանյութ/

Եթե հիմա 100 հազար մարդ այստեղ լիներ, հարցը վերջացած կլիներ, Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Հասկանում են, որ երկիրը կործանվում է, բայց տանը նստած են: Մեր ժողովուրդն էլ է մեղք, դեպրեսիայի մեջ է՝ 2.5 տարի առաջ ոտքի բարձրացավ՝ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում էլ է արդեն դուրս գալ», – ասաց Մանուկյանը

Նա նաև նկատեց, որ ժողովուրդն այդ վիճակից դուրս կգա:
 
«Եթե գործը շուտ վերջացնեինք, Սյունիքը պահպանած կլինեինք: Կուշացնենք՝ էլի բան կկորցնենք: Հայաստանի «սողացող» օկուպացիա է գնում», – ընդգծեց Մանուկյանը:
 
facebook sharing button
twitter sharing button
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ