17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պատգամավորներն իրար դաս են տալիս

”Մենք դեռևս տեղյակ չենք այդ նախաձեռնությւոնների մասին, և այս ամենը նվիրված է նրան, որ  ամսի քսանչորսին ունենան բազմահազար հրապարակ”,-Ազգային ժողովում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, երբ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանն առաջարկեց ԸՕ և կառավարման ճգնաժամի վերաբերյալ հարցերն արտահերթ քննարկել:  

‘’Ժառանգություն’’ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ ընթերցեց ԱԺ կանոնակարգ-օրենքի համապաատասխան հոդվածն ու նշեց, որ արտահերթ հարցը համապատասխան ստորագրությունների առկայության պարագայում ընգրկվում է և քննարկվում չորս օրյա նիստերի օրակարգում արտահերթ ռեժիմով: ‘’Եկեք իզուր լարվածություն չստեղծենք, մի մտահոգվեք: Դուք էլ, մենք էլ կօգտվենք: Եկեք աշխատենք կարգով: Եթե ոչ, ապա վստահ եղեք, մենք ցույց կտանք՝ ԱԺ-ն օրենքով է’’:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ շեշտեց, որ Հակոբյանը ընթերցեց կանոնակարգի միայն այն կետերը, որոնք իրենց են ձեռք տալիս: ”Մենք չենք խուսափում որևէ հարցի քննարկումից, հասկանում ենք, որ ձեզ համար պատրվակ է շոու սարքելու, զբաղվեք օրենսդրական նախաձեռնությամբ”,-ասաց Բաղդասարյանը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ նշեց. ‘’Խնդրում եմ դաս չտալ իրար’’: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ եզրափակեց. ‘’Մենք բոլորս սիրում ենք սովորել, բայց չենք սիրում, որ սովորեցնում են’’:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ