17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

”Իմ ուշքը չի գնում, սիրելի’ս, անջատել ձեր խոսափողը”. վիճաբանություն Ազգային ժոովում

”Խնդրում եմ պարզաբանել,  թե ինչպես այսօրվա օրակարգի հետ կապ չունի Շանթ Հարությունյանի դատապարտումը և Սերժ Սարգսյանի նախապես հայտնած կարծիքը` ուղղորդումը դատարանին, որ նրանք հանցագործներ են, ոչ թե քաղբանտարկյալներ, և հանցագործները պետք է գտնվեն բանտախցում”,- Ազգային ժողովբում քառօրյայի օրակարգի քննարկման ժամանակ ասաց ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 ”Այսօր օրակարգում  է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, Սերժ Սարգսյանը` ձեր ղեկավարը, հայտարարություն է արել մինչև դատավճիռ արձակելը: Ինչու եք խուսափում այդ հարցերին պատասխանել, խոչընդոտում եք պատգամավորի` կարծիք արտահայտելուն և հարցադրում անելուն”,-  ավելացրեց նա:

 Ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ օրակարգի հարց չէ, այդուհանդերձ կպատասխանի. ”Նախ` Սերժ Սարգսյանը նաև ձեր ու ՀՀ քաղաքացիների նախագահհն է:  Ցանկացած հարց կարելի է քննարկել, սակայն ոչ օրակարգի հաստատման ժամանակ:  Դա կարելի է անել հայտարարության, հարցուպատասխանի ժամին”:

Այնուհետև արձագանքեց Զարուհի Փոստանջյանը. ”Սերժ Սարգսյանը ձեր խմբակի ղեկավարն է, այլ ոչ թե ՀՀ նախագահը”: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պահանջեց անջատել նրա խոսափողը: ”Բազմիցս նշել եմ, որ սա պառլամենտ է ու այստեղ պետք է խոսել պառլամենտական բառապաշարով: Իմ ուշքը չի գնում, սիրելի’ս, անջատել ձեր խոսափողը, խոսեք ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն”,-ասաց ԱԺ փոխնախագահը:

ՀՀԿ Խոսրով Հարությունյանը Փոստանջյանին հորդորեց կոռեկտության շրջանում ելույթ ունենալ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ դիմեց ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանին. ”Կոռեկտ պահենք, թե չէ դրա չափանիշներն ու պատասխան տալու ձևերը մենք էլ գիտենք”: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ